Շահումյանի շրջանից 28 աշակերտ եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում։ Նախաձեռնությունը «Արարիչ» բարեգործական հիմնադրամինն է։ Ծրագրի նպատակն է՝ հեռավոր համայնքների դպրոցականներին հնարավորություն տալ այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր։
«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ Աշակերտների խմբի պատասխանատու Կարեն Եղիշյանը նման ծրագրերը կարևորել է՝ մանավանդ իրենց շրջանի՝ Շահումյանի ծայրամասային համայնքների դպրոցականների համար:
Ասում է,որ ծրագիրը ոչ միայն ճանաչողական նպատակ ունի, այլև հայրենասիրության դաստիարակությանգործում մեծ առաքելություն է իրականացնում: