Արցախում նախօրեին կորոնավիրուսի հաստատված դեպքով անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ։ Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ: Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում: Այս մասին տեղեկացնում է Արցախ-Տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ Առողջապահության նախարարությանը։
Միաժամանակ նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան: