Ավստրալացի ոսկերիչ Քոլին Բըրնը ստեղծել է շախմատի՝ աշխարհում ամենաթանկարժեք խաղատախտակն ու խաղաքարերը, որոնք, ըստ Luxury Launches կայքի պնդման, կարելի է իսկական արվեստի գործ համարել:
Pearl Royale նմուշը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց. խաղաքարերի զարդարման համար օգտագործվել են ադամանդ, շափյուղա և մարգարիտ:
Շախմատային հավաքածուի ստեղծման աշխատանքները բավական երկար և բարդ են եղել, քանի որ հեղինակը, օգտագործելով միայն անթերի մաքրության թանկարժեք քարեր և ոսկի, նպատակ է ունեցել կատարյալ արվեստի գործ ստեղծել:
Ընդհանուր առմամբ, հավաքածուի զարդարման համար օգտագործվել են 500 կարատ ադամանդ, շափյուղա և մարգարիտ: Նշվում է, որ բացառիկ հավաքածուն ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ Բևեռլի Հիլզում:
Այժմ հավաքածուն 4 մլն դոլարով վաճառքի է հանվել: