Հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի նեդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը նշել է, որ այս ծրագիրը քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։
Ըստ Արսեն Թորոսյանի գրառման՝ այս ծրագիրն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։
Նախարարը նշել է, որ առաջիկա ամիսներին քննարկման կներկայացվի առողջության ապահովագրության հայեցակարգը։