«Դուք մշտապես հյուծված եք, նյարդայնացած և ձեզ անավարտ ու թերագնահատված եք զգում։ Դուք ինքնաայրվել եք, և ձեր մեջ ամեն ինչ ձգտում է մի բանի՝ հեռանալ աշխատանքից։ Մտածե՛ք, արդյոք դա լավագույն ընտրությունն է»,-նշում է հետազոտողը։
Նա առաջարկում է նախքան որոշում կայացնելը, հասկանալ հեգեվիճակի հիմնական պատճառները։
1) Աշխատանքային ծանրաբեռնվածություն: Նախ հարցրեք, թե որքան լավ եք դուք կատարում այդ առանցքային խնդիրները. պլանավորում եք աշխատանքային ծանրաբեռնվածությունը, առաջնահերթություններ դնում եք, պատվիրակում եք խնդիրները, ասում եք «ոչ» և ընտրում պերֆեկցիոնիզմը ։
2) Վերահսկողության բացակայությունը: Դուք չունեք բավարար ինքնավարություն, ձայնի իրավունք որոշումների կայացման գործընթացում? Կարող եք ուղղակի այդ հարցը քննարկել ձեր ղեկավարության հետ:
3) Վարձատրության սխալ համակարգ: Հարցրեք ինքներդ ձեզ, թե որ պարագայում դուք ձեզ բավարար գնահատված կզգայիք, և արդյոք կա հնարավորություն հասնելու դրան։
4) Անբարենպաստ միջավայր. դուք բազմիցս փորձել եք բարելավել հարաբերությունները ձեր և ձեր գործընկերների միջև, բայց ապարդյուն: Եթե այդպես է, ապա դուք կարող եք դիտարկել աշխատանքի փոփոխության հարցը։
5) Կողմնակալության մշակույթ: Երբեմն մարդկանց մտքով անգամ չի կորող անցնել, որ սեփական մտքերը զուտ կարծրատիպ են և նրանք չեն ձեռնարկի որևէ գործողություն, քանի դեռ դուք չբարձրաձայնեք, ձեր նախասիրությունների մասին։ Այնպես որ, փորձեք բարձրաձայնել և վերլուծեք դրա հետևանքները։
6) Արժեքների անհամապատասխանություն: Մտածեք, թե ինչքանով է առաջնային ձեր համար, թե ձեր արժեքները համապատասխանում են կազմակերպության արժեքներին: