Յուքոմ ընկերության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ թե՛ շարժական և թե՛ ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, բացառությամբ առանձին ուղղությունների, որոնք դեռևս մասամբ են վերականգնվել։
«Մեր աշխատակիցներն ու գործընկերները 24/7 ռեժիմով անում են հնարավորն ու անհնարինը տեխնիկական խնդրի վերջնական կարգավորումն ապահովելու ուղղությամբ»,-հայտնում է ընկերությունը։
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ աշխատանքների որոշակի մասը կկատարվի գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն իր բաժանորդներին։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։
Չենք դադարում հայցել Ձեր ներողամտությունը։ Անչափ շնորհակալ ենք համբերատարության և անգնահատելի աջակցության համար»-նշվում է հաղորդագրության մեջ։