Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա: Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին: