Սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացման և վերականգնման առաջնահերթություններից է:
Այս կարգախոսով է անցել Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության միջև անցկացված առցանց հանդիպումը։
«Տարբեր ոլորտների շուրջ 2 տասնյակ գիտնականների հետ Գլխավոր հանձնակատարը կարևորեց այս պայմաններում սփյուռքի մտավոր և ինտելեկտուալ ներուժի ծառայեցումը Հայաստանի բոլոր բնագավառների առաջընթացին: Սփյուռքահայ գիտնականները հարցեր ուղղեցին Զարեհ Սինանյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստանի կարիքներին, գիտական շրջանակների համախմբմանը և գիտության հանդեպ պետության հոգածությանը»,-նշվում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։