Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլին ծառայությունից։
Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
Նշվում է, որ գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։
Ավելորդությունների՝ապամոնտաժման, անցումի մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։