Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ ընթանում են վերելակների փոխարինման աշխատանքներ: Այս մասին Մարությանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին քաղաքի 123 այլ կետերի հետ միասին ընթանում են վերեկալների փոխարինման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի նշել, որ մինչև 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երևանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչեւ խնդիրը վերջնականապես լուծվի»,- գրել է Մարությանը։
Քաղաքապետը նշել է, որ բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով։
«Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաև զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն»,- գրել է քաղաքապետը։
🏬Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են…
Опубликовано Hayk Marutyan Понедельник, 10 августа 2020 г.