Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։
Նշենք, որ Արմեն Գասպարյանը ծնվել է 1976թ.-ին Երևան քաղաքում: Համակարգում աշխատում է 1996–ից։ Եղել է Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, այնուհետև Արմավիրի մարզային վարչության (ՄՎ) Մեծամորի, Կոտայքի ՄՎ Հրազդանի, Արարատի ՄՎ Արտաշատի, Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանության պետի 2019թ. հուլիսի 22-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնում: