Bil Biletix տոմսերի գնման ծառայության մասնագետները վերլուծել են 2020 թվականի հունվար ամսվա ավիատոմսերի ամրագրման վիճակագրությունը, որից պարզ է դարփել, որ ամրագրածների մեծ մասը (58 տոկոսը) մտադիր է մեկնել Ռուսաստան, իսկ 42 տոկոսը՝ արտասահման:
Նրանց տվյալներով՝ Երևանը այս տարվա հունվարին ճանապարհորդությունների համար ամենահանրաճանաչ արտասահմանյան ուղղություններից մեկն է եղել։ Առաջատարների հնգյակում են նաև Քիշնևը, Փհուկետը, Թբիլիսին և Բիշքեկը:
Նախորդ տարվա համեմատ՝ ռուս ուղևորների համար թռիչքների միջին արժեքը 2020 թվականի հունվարին ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան ուղղություններով նվազել է, հաշվել են ծառայության փորձագետները: Ռուսաստանում ավիատոմսերի միջին արժեքը կրճատվել է յոթ տոկոսով, 7835-ից դառնալով 7290 ռուբլի, արտասահմանում՝ 1,5 տոկոսով, 23 912-ից մինչև 23 636 ռուբլի: