Ռուսաստանի ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ըստ ստացվող տեղեկությունների, մարտական գործողությունները շարունակվում են, օգտագործվում է հրետանային: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է զոհվածների հարազատներին ու մտերիմներին։
«Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:Իր կողմից Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։