Հայաստանի ոստիկանությունը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատիրոջ էջը կոտրելու և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու դեպքի բացահայտման մասին:
Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը: Ըստ նախնական տվյալների՝ ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:
«Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշվում է հաղորդագրության մեջ։