Սպաների տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 3-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և գրանցել բարձր ցուցանիշներ՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները: