Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը հանկարծակի ստուգումների շրջանակներում, ըստ առաջադրված խնդիրների, շարունակում են վարժանքները»,- գրել է Ստեփանյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը գրառմանը կից տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ:
Опубликовано Shushan Stepanyan Четверг, 6 августа 2020 г.