Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով երկխոսության մեջ է երկու կողմի իշխանությունների հետ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ կազմակերպության հետագա աշխատանքները հնարավորություններ են պարբերական կերպով այցելելու և ստուգելու հայ սպայի պահման պայմանները, օգնելու կապ հաստատել ընտանիքի հետ և դիտարկել նրա հանդեպ վերբերմունքի հարցը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և ադրբեջանական կողմում էր հայտնվել օգոստոսի 22-ին, հայ-ադրբեջանական սահմանին, մարտական հենակետի ստուգումների ժամանակ` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: