Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու զինծառայողները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զինծառայողները թեթև, աննշան վնասվածքներ են ստացել, ամբուլատոր բուժում կստանան»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են BMW, «Գազ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ըստ Shamshyan.com-ի՝ Գազ մակնիշի ավտոմեքենան գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ վթարի արդյունքում BMW-ի, ինչպես նաև բեռնատարի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։