ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մասնակցել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքների ամփոփմանը:
Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը՝ անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ:
Հաղորդվում է, որ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը, կարևորելով հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարումը զինված ուժերում, բարձր են գնահատել հավաքների արդյունքները:
Հավաքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով: