ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ առավոտյան սահմանին կրակոցներ են հնչել, և իրավիճակն ավելի է սրվում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ինչ վերաբերում է զոհի մասին լուրերին, ապա ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ նման ինֆորմացիա հայկական կողմը չունի։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ սեպտեմբերի 21-ին ժամը 9:20, հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի ուղղությամբ զոհվել է կրտսեր սերժանտ Էլշան Մամեդովը: