Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առիթով ներկայացվել է հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված տեսանյութը։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
«Անկախության 29-ամյակի առիթով պատրաստվել է հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված այս հոլովակը։ Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»,- գրել է նախարարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակոբ Արշակյանը ներկայացրել էր Հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ։
🔥ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ անկախության 29-ամյակի առիթով պատրաստվել են հայկական արտադրության ականանետներ ու փորձարկվել։
Опубликовано Armenia Today – հայերեն Вторник, 22 сентября 2020 г.