Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի կապի ստորաբաժանումները «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում կապահովեն մարտավարական մարտական գործողությունների խաղարկությունների անցկացման շարունակական վերահսկողություն. հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների և զինված ուժերի գործնական մարտական գործողությունների խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում՝ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ:
Այս տարի վարժանքների առանձնահատկությունն այն է, որ այն իրականացվում է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված հակահամաճարակային միջոցառումների խիստ պահպանման պայմաններում: Բոլոր մասնակիցները կգտնվեն բժշկական մասնագետների հսկողության ներքո
«Կովկաս-2020» զորավարժության շրջանակներում մարտական մարտավարական գործողությունների խաղարկությանը Հայաստանում ներգրավված է ավելի քան 1,5 հազար զինծառայող, մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիա:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 26-ը Հարավային ռազմական օկրուգի ներքին զորավաժարաններում։
Զորամիավորումների (ուժերի) կազմում համատեղ գործողությունների մշակման համար վարժանքներին հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի և Պակիստանի զինվորական կազմավորումները: