Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է Երևանի կայազորի զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հավաք։
Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Քննարկվել են կանանց խորհուրդների իրականացրած աշխատանքները, ուսումնասիրվել են խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ներկայացված առաջարկները:
Նշենք, որ նմանօրինակ հավաքները պարբերական բնույթ են կրում։