ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին»,- ասել է Ստեփանյանը:
Նշենք, որ Կովկաս-2020» զորավարժությունը 2020 թվականի սեպտեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Հարավային ռազմական օկրուգի տարածքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ և ընթացիկ տարում կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստության համալիր միջոցառումների համալիրի եզրափակիչ փուլը:
Զորավարժությունների ընթացքում մշակվում են պետությունների կոալիցիայի զորքերի (ուժերի) խմբավորումների կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման: