Արցախյան պատերազմում Թուրքիայի միջամտության նվազման միտում՝ մարտական գործողությունների առումով, չկա։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ։ Նույնիսկ եթե ինչ-որ միջոցներ ու ուժեր ավելի պակաս են կիրառում կամ մի քիչ այլ տեղերում , ապա դա միայն Հայկական բանակի հաջողությունների հետ կապ ունեցող հանգամանք է»,- ասաց նա և ավելացրեց, որ մնացած բոլոր ոչ ռազմական ճակատներում, որտեղ աշխատել ենք Թուրքիայի գործոնի հետ, ոչ մի էական ազդեցություն չկա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում ու Արցախում հայտարարված է ռազմական դրություն։ Արդեն գաղտնիք չէ, որ Ադրբեջանական կողն օգտագործում է Թուրքիայից ուղարկված ահաբեկչական խմբավորումներին՝ առաջնագծում կտվելու համար։