ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանական կողմի քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ, թե իբր զոհվել է ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
«Այդ լուրն իսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ, փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»»,- ֆեյսբուքում է գրել է ՊՆ մամուլի խոսնակը։