Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո)
տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:
Համերգին մասնակցում են՝ «Կոմիտաս» ազգային քառյակը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ, երգահան Վահան Արծրունին, բլուլահար Նորայր Քարտաշյանը, Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան ակուստիկ դուետը, դերասան Արթուր Կարապետյանը: