Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այսօր ավելի վաղ հայտնի դարձած ռուսական ՄԻ-24 ուղղաթիռի միջադեպի վերաբերյալ:
«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտակայքում գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտակայքում գտնվող օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել։
Հրթիռահարման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:
Անձնակազմի երկու անդամներ զոհվել են, մեկը՝ տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը դատավարություն է վարում ռուսական ուղղաթիռի վրա կրակողների պատկանելության որոշման հարցով»։