Հայաստանում ռազմական դրության չեղարկման հարցը քննարկվում է զինված ուժերի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա խոսքով՝ այս հարցը կախված է ռազմաճակատում տիրող իրավիճակից և այդ հարցի պատասխանը պետք է տան զինված ուժերը։
«Եթե զինված ուժերը համարեն, որ այլևս ռազմական դրության պահպանման անհրաժեշտություն չկա, ուրեմն այն չկա», – հայտարարել է պատգամավորը:
Նա նաև հայտնել է, որ ռազմական դրության չեղարկման հարցը քննարկվել է նաև «Իմ քայլը» դաշինքի այսօրվա փակ նիստում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել էր ռազմական դրություն և մասնակի մոբիլիզացիա ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ։