Ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը։ Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 36 կողմ, 56 դեմ ձայն։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի համաձայն՝ վերացել են բոլոր այն հիմքերը, որոնց արդյունքում երկրում ռազմական դրություն էր հաստատվել, սակայն շարունակվում են բոլոր այն սահմանափակումները, որոնք պայմանավորված են եղել ռազմական դրությամբ։
Երեկ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել․ իշխանական պատգամավորները պնդում էին, որ ռազմական դրության վերացումը չի կարող ինքնանպատակ լինել և պետք չէ շտապել։