Հայ-ադրբեջանական սահմանը Սոթքի հատվածում գրեթե հանքի միջով է անցնում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Ըստ նրա՝ ոսկու հանքի և, ընդհանրապես, տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ։
«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս հարցի լուծման համար, անվտանգության ապահովման համար, հայկական զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել»,-նշել է նա։
Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, թե ադրբեջանցիները կոտրել են դեպի Արցախ տանող Քարվաճառ-Մարտակերտ մայրուղու վրա տեղադրված դարպասը, նաև մտել Սոթքի հանքավայր: