ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին:
Նախարարը ծաղիկներ է դրել նաև Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ռազմական շինարարության մեջ ներդրում ունեցած զինծառայողների շիրիմներին, ինչպես նաև մարտի դաշտում ընկած բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-21-ը սգո օր է հայտարարվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակին: