ՀՀ կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչը կիրականացվի 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ։
Քանի որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունն ընդգրկում է նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա անձանց բժշկական փորձաքննությունը, առկա է մտահոգություն, որ մինչև 2021թ. հունվարի 20-ը հնարավոր չի լինելու պատշաճ և ամբողջական իրականացնել զորակոչի ենթակա պահեստազորի սպաների բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ամբողջականությունն ու արդյունավետությունը: