Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված վերջին օրերի մի շարք մտահոգությունների վերաբերյալ։
«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ: Նախարարությունը տեղեկացնում է, որ գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար: