ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայոց բանակի կանանց լուսանկարներից՝ շնորհավորելով կին զինծառայողներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։
«Հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլև խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարևորությունը։ Բանակը, ինչքան էլ հզոր լինի, մեր տղամարդիկ ինչքան էլ ուժեղ լինեն, այնուամենայնիվ, կանացի խորաթափանցության, պարտաճանաչության և կարգապահության, ներողամտության և քնքշության կարիք ունի»,- գրել է Ստեփանյանը։
ՊՆ մամուլի խոսնակը մայրության և գեղեցկության օրվա առթիվ սրտանց շնորհավորել է զոհված զինծառայողների մայրերին, մեր քույրերին ու դուստրերին, ազատամարտիկների և զինվորների մայրերին, կին ազատամարտիկներին, կին զինծառայողներին և բոլոր հայրենասեր կանանց, մաղթել նրանց սեր, երջանկություն, տոկունություն և արիություն: