«5 ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու դեպքում գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Armeia Today-ի հետ զրույցում ասել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Անհասկանալի է, թե ինչու Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Թավադյանին ձերբակալել են։ Ձերբակալման մասին որոշումը կայացվում է երկու դեպքում ՝ եթե անձը բռնվել է հանցագործության կատարման պահին, կամ եթե ենթադրյալ հանցագործը մտադիր է թաքնվել արդարադատությունից»,– ասաց Վահե Եփրիկյանը փաստաբանը՝ հավելելով, որ Թավադյանի դեպքում չի պահպանվել այդ երկու պայմաններից ոչ մեկը։
«Այս ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ամիսներ առաջ։ Ինչ վերաբերում է փախուստի հավանականությանը, ապա Արմեն Թավադյանը հետաքննություն իրականացնող մարմնից ծանուցագիր կամ նախազգուշացում չի ստացել։ Ակնհայտ է, որ Թավադյանը չի էլ փորձել կազմակերպել իր փախուստը, դրա համար էլ նրա ձերբակալությունը զուրկ է որևէ իմաստից և տրամաբանությունից։ Նրան բերման են ենթարկել ՝ ոչ մի նորմալ բան չբացատրելով, – ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ Արմեն Թավադյանի նկատմամբ քրեական հետապնդման պատճառը բավականին տրիվյալ է. բանն այն է, որ Թավադյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է։
«Արմեն Թավադյանը արտասովոր, վառ անձնավորություն է, նա կարող էր որոշ չափով ազդել քաղաքական գործընթացների վրա։ Բացի այդ, նա հեռուստաընկերության սեփականատեր է։ Դրա համար իշխանությունների համար շատ կարևոր էր նրա ձերբակալությունը»,- ընդգծել է Վահե Եփրիկյանը։
Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, «5 ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը բերման էր ենթարկվել հատուկ քննչական ծառայություն։ Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին կեղծ ցուցմունք տալու նպատակով կաշառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ըստ քննության տվյալների ՝ Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներից մեկին ՝ առաջարկելով նրան համապատասխան վարձատրության դիմաց հրաժարվել իր ցուցմունքներից և չայցելելել դատական նիստերին: