ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման վերաբերյալ տեղեկություններին։
168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, կայքի տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
ՄԻՊ-ը խոսել է Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապել է իր մասնագիտական գործունեության հետ: «Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո, նշել է ՄԻՊ-ը։
Պաշտպանը տեղյակ է պահել նաև, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: