ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով Ոստիկանության լրատվական ծառայությանը:
«Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել, տվել է բացատրություն և ազատ է արձակվել»,- Factor.am-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, Խաչատրյանը սոցցանցում մայիսի 19-ն վիրավորական արտահայտություններ էր արել Ռևազյանի վերաբերյալ, ինչն արժանացել էր հանրային պարսավանքի։ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար։