Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր տան վրա ավազակային հարձակման վերաբերյալ ներկայացված հաղորդումը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Տիգրան Աթանեսյանը օրեր առաջ հայտնել էր իր տան վրա հարձակման վերաբերյալ, որն ուղեկցվել էր իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներով, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներով։
Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հատկանիշներով։
«Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։