ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին։ Այս մասին հայտնում են մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով ՔԿ ներկայացուցիչ Ռիմա Եգանյանին։
Նրա տեղեկություններով ՝ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Քննիչի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամի գրավ: