ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու Գագիկ Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Հայցվորները պահանջում են պարտավորեցնել վարչապետին և նրա մամուլի խոսնակին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր 2019թ. օգոստոսին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով յուրացումների մեջ:
2020թ. մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա որդուն՝ գործարար Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնել է, որ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: