Վերաքննիչ քրեական դատարանը 2 ամսով երկարացրել է պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը։
Այս մասին 1lurer.am-ին հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնել է, որ դատարանը բավարարել է դատախազության վերաքննիչ բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ավելի քան 210 մլն դրամ գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Խաչատրյանին: