ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Նշվում է, որ գործով կա 2 մեղադրյալ: Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատապարտված Էրիկ Ե.-ն և Գոռ Ս.-ն փետրվարին չկողպված դռնից պարբերաբար ապօրինի մուտք են գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են խոշոր չափերի՝ ընդհանուր 1.138.000 ՀՀ դրամ արժողության թվով 28 մետաղապլաստե դռնեը և մեկ մետաղապլաստե պատուհան՝ հետագայում դրանք իրացնելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող վաճառակետերում:
Գործով անցնող մեղադրյալները կալանավորվել են:
Գործով առաջին դատական նիստի օրը հայտնի չէ:
Ավելի վաղ միջադեպի մասին հայտնել էր Shamshyan.com կայքը։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի (գողություն, որը կատարվել է խոշոր չափերով ՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 185-րդ հոդվածի առաջին մասի (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասելը) հատկանիշներով: