Նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի նկատմամբ։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր հարկերից խուսափելուն եւ ապօրինի հարստացմանը։