Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հերքել է Սևանա լճի ափին գտնվող Գասպարյանի առանձնատան ապամոնտաժման մասին լուրերը:
«Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ. Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ. Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար»,- գրում է Աթանեսյանը։
Ավելի վաղ Ջրային կոմիտեում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը Facebook-ում գրել էր, որ ապամոնտաժվում են նախկին ոստիկանապետի առանձնատան որոշ հատվածներ, որոնք գտնվում են թույլատրված նիշից ցածր: