ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.
«Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։
Հանրությունը հավանաբար հիշում է շուրջ երկու տարի առաջ տարածվող հայտարարությունները, Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իբր հայտնաբերված շուրջ 800 միլիոն դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ երկու տարի քննություն իրականացնելուց հետո, Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` 4 տարվա ընթացքում 34 միլիոն դրամ փոխանցելու համար։ Բնականաբար Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի կատարել։ Այդ գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե «չմատուցված ծառայությունների դիմաց», այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։ Կարծում ենք, որ այս գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ այդ ճանապարհին անվանարկվում են Հայաստանի կրթության ու գիտության զարգացման ճանապարհին անառարկելի վաստակ ունեցող մարդկանց անունները։
Բնականաբար Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այս պահին, ցավոք, հավելյալ մանրամասներ գործից հայտնել չենք կարող, սակայն առավել քան համոզված ենք, որ այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է»։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի նախկին ռեկտորի Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։
Նշենք նաև, որ 2018-ի մայիսին «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության հովանու ներքո տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջով, կազմակերպիչները բողոքի ակցիաներ ու պիկետներ էին կազմակերպել բուհի շենքի մոտ:
2019թ. հոկտեմբերին պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել ԵՊՀ-ում: ՊԵԿ նախագահ Դավիթ Սանասարյանը (այժմ՝ քննության ընթացքում) հայտարարել է ԲՈՒՀ-ում չարաշահումների մասին։ Մասնավորապես, Սանասարյանը հայտարարել է, որ ԵՊՀ հիմնադրամին պատճառվել է 800 մլն դրամի վնաս (մոտ 1,6 մլն դոլար):
Ավելի ուշ՝ 2019-ի փետրվարին, Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր վրա քաղաքական ճնշում է գործադրվում, և ստուգումների ժամանակ խախտումներ են եղել։
Մեկ տարի անց՝ 2019թ. մայիսին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը: