Ես, իհակե, ունեմ ասելիք և դիրքորոշում, ոչ միայն այս պրոցեսների հետ կապված, այլև ասելիք ավելի խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այդ ասելիքի այլ ֆորմատով ներկայացում, ոտքի վրա՝ մեկ նախադասությամբ ես կդժվարանամ այդ հարցերին պատասպանել ու կիրսատ կլինի։ Այս մասին այսօր ՍԴ նախագահի ընտրության համար հրավիրված նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
«Որևէ դատավորի հետ, որևէ թեկնածություն ընդհանրապես չեմ քննարկել, կարող եմ ենթադրել, որ որոշ անդամներ իմ թեկնածության հետ կապված քննարկում ունենում են, բայց ես այդ ամենից տեղյակ չեմ։ Քվեարկությունը գաղտնի է, քվեարկության մասին դուք չեք իմանա, բայց մի դիտարկում՝ դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև, ՍԴ դատարանի նախագահի հիմնական ֆունկցիան ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից։ Նա միայն մեկ առաքելություն ունի՝ ՍԴ բնականոն գործունեությունն ապահովել և հարցադրումներն էլ, ընտրություններ էլ պետք է կատարվի այդ ասպեկտով, դա քաղաքական ընտրություն չէ, քաղաքական պայքար չէ, անգամ անձերի պայքար սա չպետք է դիտարկել, ներքին փոքիկ պրոցեդրուրա է և այն երկրներում, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունները վերապահված է հենց ՍԴ-ին՝ անցնում է շատ աննկատ, ոչ ոք դրա մասին չի իմանում, կարող է անգամ երկար ժամանակ անցնի, նոր մարդիկ իմանան, թե ով է ՍԴ նախագահ»։
Թովմասյանն ընդգծեց, որ ինքը քվեարկություն կատարելիս առաջնորդվելու է 3 հիմնական գործոններով։ «Առաջինը՝ պրոֆեսիոնալ հատկանիշներն են։ Անձը և ներսում, և դրսում պետք է հեղինակություն լինի, սա շատ կարևոր է ՍԴ նախագահի համար, երկրորդն իր մարդկային հատկանիշներն են, թե որքանով է անձն ունակ՝ ՍԴ-ում ապահովել այնպիսի մթնոլորտ, որն հնարավորություն կտա մարդկանց աշխատել։ Երրորդը՝ վարչական, կազմակերպչական ունակություններն են։ Ես, իհարկե, ունեմ տասնյակ հարցեր այն անձանց, ովքեր կառաջադրվեն կամ կինքնաառաջադրվեն, թե ինչպես են իրենք պատկերացնում այդ բոլորը, ես կկիսվեմ, իմ պատկերացումներով նրանց հետ, կհասկանամ, համապատասխանում է, չի համապատասխանում, և եթե չգտնեմ այն թեկնածուին, որը չի կարողանա դա անել՝ բոլորին դեմ կքվեարկեմ»։
Հարցին, թե ինչպես է կարողանալու տեղի ունեցած գործընթացներից հետո աշխատել ՍԴ-ում, քանի որ կար տեսակետ, որ կատարվածը անձի դեմ գործընթաց էր՝ նա պատասխանեց, որ իրարից պետք է բաժանել այդ երկուսը։ «Իմ գործունեությունը, մասնակցությունը, քվեարկության ֆորմատը՝ այս ամենի վերաբերյալ ես չունեմ որոշում, կախված է իրավիճակից, կոնկրետ գործից, կոնկրետ հանգամանքներից։ Դրանից դուրս՝ ինչ ասել եմ այդ ամբողջի տերն եմ, ես ցանկացած ֆորմատով երկրի նեսում, երկրի դրսում շարունակելու եմ անել, որտեղ էլ կլինեմ։ Այս ամենը իրարից պետք է բաժանել»։
Հարցին, թե որքան կարող է տևել այսօրվա նիստը նա ներողություն խնդրեց, որ նախորդ օրը ասել է, թե ամենայն հավանականությամբ 4-5 ժամից ամեն ինչ պարզ կլինի։ «Նախորդ անգամ, երբ տեղակալներ էինք ընտրում՝ պարոն Հովհաննիսյանին և տիկին Գյուլումյանին՝ նրանք անցել են 5 րոպեում, տրամաբանական էր, որ այդ անգամ հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ բոլորս նրանց ճանաչում էինք։ Այս դեպքում՝ բնական է, որ այդպես չի կարող լինել, այս անգամ, քանի որ 3-ն ընդհանրապես նոր անդամներ են, որոնց չենք ճանաչում, այդ ասպեկտով չենք ճանաչում։ Սահմանադրական արդարադատությունը և ՍԴ սպեցիֆիկան լրիվ տարբեր է և այս առումով ճանաչելու, հարցեր տալու խնդիր կա։ Բնականաբար կլինեն մի քանի թեկնածուներ, բնականաբար, ընտրությունը արագ չի լինի»։
Հարցին, թե ինքնադաջադրվելու ցանկություն ունի՝ նա պատասխանեց, որ ճիշտ կլինի որ ՍԴ գործընկերներն այդ ամենն առաջինն իմանան։ Անդրադառնալով իր առաջադրման հետ կապված իրավական խնդրներին՝ նա նշեց, որ որևէ իրավական խնդիր գոյություն չունի։