Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ՍԴ նոր նախագահի թեկնածության քվեարկությանը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
«Երբ մնաց մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ մասնակցությունը նիստերին։ Տպավորություն ունեմ, որ այս ամենն, ըստ էության, ուղղորդված և համաձայնեցված է»,- նշել է Թովմասյանը։
Դատարանի նախկին նախագահը նաև հայտնեց, որ առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, ով արդեն ինքնաբացարկ է հայտնել: Թովմասյանի խոսքով՝ Խաչատրյանը ՍԴ անդամներից ամենափորձառուն է, նա գիտությունների դոկտոր է և ունի որոշակի կառավարչական հմտություններ։
Թովմասյանը նշել է նաև, որ ինքը ֆիքսել է, թե դատավորներից յուրաքանչյուրը որքան լեգիտիմության պակաս ունի։ «Պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաև այդ հանգամանքով, որ նա 4 նոր դատավորներից մեկն է, որ լեգիտիմության պակաս չունի»,- ընդգծել է նա։