ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է Արթուր Գևորգյանը՝ ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այս մասին տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
ՀՀ դատախազությունից, մասնավորապես, հայտնում են.
«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:
Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»։
Խաչատրյանն ընդգծել է նաև, որ Գևորգյանի ձերբակալությունը կապ չունի Հայաստանում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետ։