Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննելով ԱԱԾ միջնորդությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցի վերաբերյալ, բավարարեց ԱԱԾ միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական 3 գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։